Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել Արցախի շփման գծում արյունահեղությունը և ձեռնարկել բոլոր քայլերը՝ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը և կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանն այս թեման պահում է հատուկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակի սրման դեպքում հնարավոր լինի այն վերադարձնել կարգավորման գործընթաց: Այդպես ռուսական կողմը կշարունակի նաև հետագայում»,- ասել է նա:
https://www.youtube.com/watch?v=bNJEbWL2ePc
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ