Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահ. «Սպառողական շատ վարկերի տոկոսադրույքով ԱՄՆ-ից ցածր ենք»

Հուլիս 06,2017 13:58

«Ես ունեմ կարկտահարված 9 համայնքների տվյալները, վնասները 25-75% են: Մոտեցումները լինելու են անհատական. օրինակ` վարկերի ժամկետի երկարաձգում, արժույթի փոխանակում, տոկոսադրույքի միանշանակ նվազեցում և այլն»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը`պատասխանելով կարկուտից տուժած գյուղական համայնքների բնակիչների`վարկերի վերանայման մասին հարցին:

Նա տեղեկացրեց նաեւ, որ վերջին 4 տարում 500 մլրդ դրամից ավելի գյուղացիական վարկ է տրամադրվել, տոկոսադրույքն այս պահին ձևավորվել է մոտ 15% մակարդակի վրա: Այդ գումարից 90 մլրդը տրվել է դրամով, սուբսիդավորվել է կառավարության կողմից, գյուղատնտեսությունների համար հասանելի եղել 8%-ով:

ԿԲ նախագահը հավաստիացրեց`աշխատանքներ են տանում ընդհանրապես վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու համար. «Վարկերի տոկոսադրույքներն էս պահին բավականին լուրջ իջնում են: Մենք սպառողական շատ վարկերի տոկոսադրույքով Միացյալ Նահանգներից ցածր ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31