«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թվականը»- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Հիշեցնենք, այդ ժամանակ ՀՀ ոսկու պաշարը 1.6 տոննա էր: Արթուր Ջավադյանը հիմա էլ պնդում է`վաճառելը ճիշտ էր, որովհետեւ ստացված գումարը բավական մեծ էր, իսկ պաշարն այդքան էլ մեծ չէր:
«Մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է: Մեզ էս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»,- հայտարարեց ԿԲ նախագահը`հավելելով, որ այժմ ծրագիր է իրականացվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, կառուցվում է ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ