Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար։ Հենց այդ պատճառով էլ նա կալանավորվելուց հետո հացադուլ է հայտարարել եւ պահանջել իրեն կարանտինից հետո տեղափոխել մենախուց։
Այս մասին ասաց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը. «Ես պահանջել եմ, որպեսզի նա դադարեցնի հացադուլը, քանի որ այդպես հարց չի լուծվում։ Հացադուլը տեւել է մի քանի օր։ Հիմա մենախցում է, բայց չգիտենք, թե դա որքան կտեւի»,- ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ Արկադի Քոչինյանը չի ցանկանում պահվել այլ անձանց հետ՝ նույն խցում՝ քանի որ կարծում է, որ կարող են ճնշումներ գործադրել իր վրա։
Պաշտպանը նշեց, որ դիմել էր ՔԿՀ, որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը, քանի որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է ապառնում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում