Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն անցել է պարբերական սադրանքների միջոցով անկայուն կացությունը պահպանելու մարտավարության. «Հայոց աշխարհ»

Հուլիս 06,2017 13:08

Չնայած հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններին ի պատասխան հակառակորդին հասցված պատասխան հարվածը կորուստներ է պատճառել ոչ միայն Ադրբեջանի բանակին, այլեւ Ալխանլու գյուղի բնակիչներին, պաշտոնական Բաքուն խուճապի է մատնվել բոլորովին այլ պատճառով։

Ալխանլու գյուղը եւ ռազմաճակատի հարեւանությամբ գտնվող բազմաթիվ այլ բնակավայրեր որպես կենդանի թիրախ օգտագործող հակառակորդի համար ծեր կնոջ ու երեխայի զոհվելը միայն ու միայն լրացուցիչ աղմուկ բարձրացնելու պատեհ առիթներ են՝ ուրիշ ոչինչ։

Դա կօգտագործեն քարոզչական նպատակներով, բայց Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների չի դիմի, որովհետեւ մեր զինծառայողների կարգապահության ու զգոնության հետեւանքով իրադարձությունների ընթացքը շրջվել է հակառակորդի դեմ։

Չունենալով լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու քարտ-բլանշ, միաժամանակ չցանկանալով գործի դնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններում համաձայնեցված վստահության վերականգնման մեխանիզմները՝ Բաքուն անցել է պարբերական սադրանքների միջոցով անկայուն կացությունը պահպանելու մարտավարության։

Բայց քանի որ այդ մարտավարության կիրառման հետեւանքով ադրբեջանական բանակը նորանոր կորուստներ է ունենում, նրա համար խիստ կարեւոր, անգամ սկզբունքային նշանակություն է ստանում մեզ անպայման վնաս հասցնելու խնդիրը՝ սեփական հասարակության շրջանում հաջողության կամ գոնե ոչ-ոքիի տպավորություն ստեղծելու համար։

Բաքվի ձեռնարկած յուրաքանչյուր սադրանք նախապես ծրագրվում է ու նախապատրաստվում, ընդ որում՝ կարեւորվում է ոչ թե դրա հետեւանքով կորսվելիք մեկ տասնյակ զինծառայողի կյանքը, այլ հայ զինվորի սպանությունը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31