Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի դահլիճը «Սասնա ծռերի» համար մեսիջներ ուղղելու հարթակ է. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 06,2017 12:44

Հարցազրույց իրավագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ

Կասկած չկար, որ «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունը պետք է սովորական ընթացք չունենար, ու ամբաստանյալներն այդ նույն տրամաբանությամբ ամեն ճիգ գործադրում են նիստերը բնականոն հունից շեղելու, իրավական գործընթացը ձախողելու, այն քաղաքականացնելու համար:

-Այո, այս դատավարությունը, բնականաբար, չէր կարող զերծ լինել քաղաքական նրբերանգներից: Ամբաստանյալների նման պահվածքը իրավական չէ: «Սասնա ծռեր» խումբն իր պահվածքով ամեն ինչ անում է ցույց տալու, որ իրենք սովորական ամբաստանյալներ չեն, այլ քաղբանտարկյալներ են: Նրանք գործադրում են տարբեր մարտավարական հնարքներ, դատական գործընթացում կարգ խախտելով՝ փորձում են սաբոտաժ անել:

Միգուցե ամբաստանյալների փաստաբաններն այդ առումով ինչ-որ հաշվարկներ ունեն, դրա համար էլ ամբաստանյալները գերադասում են կարգ ու կանոն խախտելու համար թեկուզեւ դրամական տուգանքների ենթարկվել, դահլիճից հեռացվել, բայց դահլիճում լարվածություն ստեղծել ու հնչեցնել քաղաքական հայտարարություններ, որոնք երբեմն սադրիչ բնույթ ունեն:

Նրանց հայտարարություններին բովանդակային առումով բոլորովին համամիտ չեմ եւ հեռու եմ այդ խմբի գաղափարները պաշտպանելուց, բայց ելնելով զուտ իրավական տեսանկյունից՝ չեմ կարող չասել, որ անձն իրավունք ունի անել նման հայտարարություններ, ռեպլիկներ հնչեցնել, դա թույլ է տալիս Քրեական դատավարության օրենսգիրքը: Իհարկե, հակաօրինական քայլեր անելու եւ դատական նիստը տարբեր հնարքներով խանգարելու իրավունք որեւէ մեկը չունի:

Իսկ ի՞նչ կասեք դատարանի դահլիճում Վարուժան Ավետիսյանի կոչերի մասին, թե զենք վերցրեք ու իշխանությանը ֆիզիկապես ոչնչացրեք: Ինչի պատճառով հարուցվեց քրեական գործ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

-Սա զուտ քաղաքական հայտարարություն է, քաղաքական մարտավարական գործողությունները կարող են խնդրահարույց լինել նաեւ օրենքի տեսանկյունից, ու իրավապահները զուտ իրավունքի տեսանկյունից տվեցին իրենց գնահատականը՝ հարուցելով քրեական գործ:
Այսինքն՝ «Սասնա ծռերը» ամեն կերպ փորձում է գործընթացները պահել քաղաքական օրակարգում եւ խախտելով օրենքի դրույթները՝ նրանք անում են իրենց քաղաքական հայտարարությունները: Հետեւաբար դատավորը պետք է լինի այն աստիճան արհեստավարժ, որ կարողանա նաեւ սաստել, կարգի հրավիրել այդ կարգի մարդկանց, որոնք սովորական գողության կամ սպանության համար չեն դատապարտվում: Նման կարգի անձանց հետ հեշտ չէ հարաբերվելը, պետք է այլ ռազմավարություն որդեգրել, որպեսզի դատական գործընթացը չվիժեցվի:

Ս. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31