«Ադրբեջանը իրականացնում է հեռու գնացող նոր քաղաքականություն, որի նպատակն է վերսկսել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Անդրադառնալով սահմանային վերջին սրացումներին, բանախոսն ասաց`առաջին անգամ չենք փաստում, որ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ, քաղաքացիական խաղաղ բնակչության ետեւում, այդպիսով ցույց տալով, որ իրենց չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը: Նա հավաստիացնում է, հայկական կողմերը բոլոր կարողությունները համախմբված կօգտագործեն:
Ադրբեջանի խորհրդարանում Հայաստանի վրա հարձակվելու կոշտ հայտարարություններ հնչեցին. Հայաստանի ԱԺ-ն չպե՞տք է կոշտացնի իր դիրքորոշումը`մեր հարցին, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարձումներում լինեն ավելի կոշտ հայտարարություններ: Թեպետ, ես կարծում եմ, որ իրավիճակը մեր կողմից պահանջում է ավելի զգոն լինեն»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ