Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկեր են վերցնում, փոխանակ դատարանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնեն, շենքերն են վերանորոգում. Իսայանի քննադատությունը (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 12:26

«Պետական պարտք վերցնելը վտանգավոր չէ, եթե այն ծախսվում է արդյունավետ եւ եթե երկրի տնտեսությունն ի զորու է սպասարկել այդ պարտքը»,- «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Շաքե Իսայանը այսօր ԱԺ-ում 2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հիշեցրեց, թե ինչ են ասել կառավարության ներկայացուցիչները՝ պետական պարտքի մտահոգություններին ի պատասխան:

Իսայանի խոսքերով՝ արդյունավետ ասելով՝ պետք է նկատի ունենալ այն, որ պետական պարտքը նպաստել է երկրի տնտեսության աճին, բայց եթե համեմատում ենք վերջին տարիների ցուցանիշները, հստակ երեւում է, որ ի տարբերություն արտաքին պարտքի, որն անշեղորեն աճում է, տնտեսական աճը անշեղորեն նվազում է: 2016-ի համար կանխատեսում էին 2.2 տոկոս տնտեսական աճ, իսկ ընդդիմադիրների քննադատությանը, թե ինչու եք այդքան քիչ տոկոս նշում, դա տեղում դոփել է նշանակում՝ կառավարության անդամները պատասխանում էին, որ իրատեսական թվեր են գրել: Մինչդեռ պարզվեց, որ 0.2 տոկոս է կազմել աճը, էլի իրատեսական չի եղել:

Վարդան Արամյանն ասել էր, որ պետական պարտքի բեռն ավելացրել են, որ բացասական տնտեսական աճ չունենան, ուստի Շաքե Իսայանը հարցրեց՝ չե՞ք բացառում, որ 2017-ի ցուցանիշն ապահովելու համար պետական պարտքի ավելացմանը էլի չեք դիմի:

Արամյանը պատասխանեց, որ չեն դիմի, որովհետեւ այս տարի շոկեր չկան, համենայնդեպս, մինչ այսօր չի եղել ու տնտեսական ցնցում չեն ակնկալում:

Իսայանի խոսքերով՝ դատական համակարգի համար վարկեր են վերցնում, բայց փոխանակ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնեն, դատարանի շենքերն են վերանորոգում այդ գումարով:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ վարկային ծրագիրը, որը դոնորների հետ հաստատում են, ծրագրային ցուցանիշներ են ունենում: Օրինակ, դատարանում ձայնագրման հնարավորություն չլինելը ազդում է արդյունքների վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31