Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք Գյումրին կրիմինալ քաղաք չեմ համարում»

Հուլիս 06,2017 15:30

Վարդեւան Գրիգորյանը՝ Գյումրիի կրիմինալներին դաստիարակելու մասին

Գյումրիում կրիմինալը հատկապես վերջին շրջանում գլուխ է բարձրացրել՝ անընդհատ կրակոցներ, միջադեպեր: Վերջին միջադեպը մի քանի օր առաջ Գյումրու «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի մոտ էր, այս անգամ որպես միջադեպի մասնակիցներ օրենքով գողերի՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի, ու նրա քրոջ որդու՝ Արտյոմի անուններն են շրջանառվում:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը նեղսրտեց, թե «Գյումրիի կրիմինալի համար մի՛ խոսեք»:

Պատգամավորի խոսքերով՝ «Չգիտեմ ինչի, անպայման մատնանշվում է Գյումրիի անունը: Մեր երկրում շատ տարածքներում լինում են նման դեպքեր, ինչի՞ համար շեշտված ասում եք՝ Գյումրի: Ես վիճակագրություն չունեմ, վաղը ներքին գործերից կխնդրեմ, որ տան այդ վիճակագրությունը, բայց ես երբեք Գյումրին կրիմինալ քաղաք չեմ համարում: Էդ ո՞նց եղավ՝ Գյումրին դառնում է երիտասարդության մայրաքաղաք, մշակույթի մայրաքաղաք, սպորտի մայրաքաղաք, ու էսօր էն լավ կողմերը թողած՝ կրիմինալի մասին են բոլորը խոսում: Է հա, էդ որտե՞ղ չկա կրիմինալ, ժողովրդական խոսք կա, ասում են՝ կա՞ գյուղ, որ շուն չլինի: Կա՞ բնակավայր, որ նման դեպքեր չլինեն»:

Մեր դիտարկմանը, որ անընդհատ Գյումրիում կրակոցներ են հնչում՝ վիճաբանություններ, միջադեպեր, կրակողներին բան չեք ասում, մենք, որ լուսաբանում ենք, մե՞զ եք բան ասում, էլի լրագրողնե՞րն են մեղավոր, Վարդեւան Գրիգորյանն արձագանքեց. «Ընդհանրացնել էդ ամենը պետք չի: Խոսեք Գյումրիի մշակույթի համար, խոսեք Գյումրիի սպորտի համար, որ գնացին օլիմպիական խաղեր, չեմպիոն, արծաթե մեդալակիր ունեցանք: Իսկ եթե լինում են, իհարկե, ցավում եմ, որ նման դեպքեր լինում են, որովհետեւ դա պատիվ չի բերում գյումրեցիներին, բայց նաեւ պիտի խնդրեմ, որ չընդհանրացնեք դա: Լավի մասին խոսելով, ներկայացնելով էն մեկը, որը տրամադրվածություն չունի լավը լինելու, մենք կարող ենք վերադաստիարակել կամ վերափոխել, ավելի լավ քաղաքացի դարձնել»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31