Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիս Բերբերյան. «Լուրջ աուկցիոն տներում չգիտեն ինչ բան է հայկական մշակույթը». «Հրապարակ»

Հուլիս 06,2017 12:17

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը 2012-ից նաեւ «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիրն է, որի նպատակը, ինչպես ինքն է նշում, միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի մնայուն տեղը հաստատելն է:

– Հայկական արվեստը, կերպարվեստը որքանո՞վ են ներկայացված ու պահանջարկ վայելում միջազգային աուկցիոններում։

– Ընդհանուր առմամբ, լուրջ աուկցիոն տներում չգիտեն ինչ բան է հայկական մշակույթը։ Եթե հայ նկարիչներ էլ կան, ապա նրանք երբեք հայկական մշակույթի անվան տակ չեն ներկայացվում, նման բան գոյություն չունի, էլ չեմ ասում ժամանակակիցների մասին։

Նույնիսկ Սարյանը, Բաշինջաղյանը, որ մեզ համար աստվածներ են, նրանք ներկայացվում են ռուսական մշակույթի կամ Մերձավոր Արեւելքի շրջանակներում՝ նույն Սոթբիսում կամ Քրիստիսում։ Հայկական մշակույթ գոյություն չունի աշխարհի համար։

– Դա ո՞վ պետք է անի՝ պետությո՞ւնը։

– Այո, պետական միջոցներով, պետական քաղաքականությամբ այս գործը պետք է դրվի այս տեսակ հաստատությունների վրա, որպեսզի այն մարդիկ, ովքեր շատ բանիմաց են եւ տարիներով այս հունձը հնձել են, անեն այդ գործը։ Որեւէ հայ նկարիչ՝ իր անձնական տվյալներով, դասակարգումներով, ռեյտինգ չունի այդ շարքերում, մինչդեռ այդ ցանկերում ռեյտինգներ են ձեւավորվում՝ A, B, C  կարգի կամ ըստ նկարչական դպրոցների։ Անհատն ուրիշ բան է, բայց հայկական մշակույթի կնիքը չկա։

Սրանք լրջագույն հարցեր են, դրա համար էլ շատ սուբյեկտիվ, ռոմանտիկ, էմոցիոնալ մոտեցումների հիման վրա են այդ արվեստագետների գնային մոտեցումները ձեւավորվում։ Այսինքն՝ այդ արվեստագետի գնագոյացումը շատ անհասկանալի է, գալիս է մեկը, ով ուզում է մի որեւէ հայ արվեստագետի գործ ձեռք բերել, դու նրան պատմում ես այդ նկարչի, նրա կյանքի, ստեղծագործության մասին, բայց գնորդն առաջին հերթին նրա տվյալները փորձում է Ինտերնետում որսալ, որի արդյունքը զրո է։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31