Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պաշտպանները մեղադրանքների տարափ տեղացին դատավորի հասցեին. «Իրավունք չունեք դատավոր լինելու»

Հուլիս 06,2017 12:05

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը սկսվեց միայն առաջին երեք ամբաստանյալների ներկայությամբ:

Նախորդ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մյուսների հանդեպ սանկցիա էր կիրառել՝ վեց ժամով հեռացնելով նիստերից:

Ներկա չէին նաեւ որոշ փաստաբաններ, մի մասը սանկցիայի է ենթարկվել, մյուս մասն էլ բացակայում է այն պատճառով, որ իրենց պնդմամբ՝ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Որոշ փաստաբաններ էլ չէին ծանուցվել, քանի որ նախորդ նիստից երեք օր է անցել:

Փաստաբաններից Լուսինե Սահակյանի եւ դատավորի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Դատավորն ասաց, որ նրան այժմ ձայնի իրավունք չի տալիս, Սահակյանն էլ պնդեց, որ ինքը պետք է միջնորդություն անի: Դատավորին Լուսինե Սահակյանին ընդհատել չհաջողվեց: Նա բղավեց, որ իրավունք ունի այս փուլում միջնորդություն անել:

Փաստաբանը մեղադրանքների տարափ տեղաց դատավորի հասցեին՝ ասելով որ նա խախտում է իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը՝ ամբաստանյալների եւ փաստաբանների հանդեպ սանկցիաներ կիրառելով, փաստաբաններին խոսք չտալով, փաստաբանի եւ ամբաստանյալի նամակը հանրայնացնելով, դատարանի դահլիճում թույլ տալով ամբաստանյալի հանդեպ բռնություն:

«Դուք առհասարակ իրավունք չունեք այս գործը վարելու, առավել եւս՝ դատավոր լինելու: Դուք ենթակա եք ինքնաբացարկի»,-դատավորին ասաց Լուսինե Սահակյանը:

Մյուս փաստաբանները միացան դատավորի բացարկի միջնորդությանը՝ կարծիք հայտնելով, որ դատավորն այս գործով որպես մեղադրյալ է իրեն դրսեւորում, ոչ թե արդարադատություն իրականացնող:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ բղավեց, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպանը ներկա չէ, հայերենին չտիրապետող ամբաստանյալն էլ ոչինչ չի հասկանում կատարվածից: Դատավորը պնդեց, որ նա կողքին թարգմանիչ է նստած, սակայն Պետրոսյանը նշեց, որ թարգմանչի ձայնը, չգիտես ինչու, չի լսվում, նա համակարգչով «գրում» է:

Դատավորն ասաց, որ այս փուլում որոշ փաստաբաններ կարող են եւ ներկա չլինել, քանի որ նախապատրաստական փուլն է, իսկ միջնորդության մասին կարծիք առաջիկա նիստերում էլ կարող են լսել: Լուսինե Սահակյանը կրկին բղավեց՝ «այսինքն, դուք նախապես արդեն մերժեցիք իմ միջնորդությունը»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31