Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի տարում մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամ՝ որպես պետություն». Փաշինյան (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 12:01

Նիկոլ Փաշինյանին զարմացրել էր 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, որը ներկայացրեց ԱԺ-ում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը վերլուծել է, թե ԵՄ-ում ինչ է կատարվում, ԵՏՄ անդամ պետություններում ինչ է կատարվում, բայց ապրիլյան պատերազմին որեւէ անդրադարձ չկա. «Մեր տնտեսական միջավայրի վրա պատերազմը ի՞նչ ազդեցություն է թողել: Մեր տնտեսությունը ինչքանո՞վ է պատրաստ իր վրա կրել պոտենցիալ եւ անխուսափելի պատերազմի բեռը: Պատերազմի ազդեցությունն ինչպիսի՞ն պետք է լինի տնտեսության վրա: Ասվում էր, որ ապրիլյան պատերազմից հետո հսկայական ծախսեր են արվել, բա ՀՆԱ-ի մեջ դա չի՞ երեւացել»:

Փաշինյանն ասաց, որ պատերազմի տարում ամենացածր պատմական դրամական փոխանցումներն են եղել. «Մենք, մեր պետականությունը սրանով արձանագրում է, որ պատերազմի տարում մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամ՝ որպես պետություն»:

Արամյանը պատասխանեց. «Շատ դժվար է այդպիսի գնահատական կատարել»: Արամյանն ասաց, որ հակառակը, ապրիլյան պատերազմն էր հենց հիմնական խնդիրը, որ մենք ունեցանք 11 տոկոս, ոչ թե 15-20 տոկոս անկում: ՌԴ-ում փոխարժեքն է նաեւ նվազել, մեր հայրենակիցները այնտեղ եկամուտները գեներացնում են ռուսական ռուբլով, դժվար է ասել՝ իրականում ավելի շա՞տ են փոխանցել, թե՞ ավելի քիչ են փոխանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31