Այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարութան նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որը հստակեցնում է պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը: Ըստ պարոն Հարությունյանի, այն համապատասխանեցվել է միջազգային դասակարգիչներին:
Սահմանված ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետեւանքները եւ տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար և, որպես կանոն, այդ հիվանդությունների ընթացքը ունենում է մահացու ավարտ:
Ինչպես վարչապետին ներկայացրեց արդարադատության նախարարը,
նախագծի ընդհանուր նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասություններից բացառումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ