Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն ծառայել Սեյրան Սարոյանի որդիները

Հուլիս 06,2017 11:47

«Նորմալ ա, խոսացի, ամեն ինչ նորմալ ա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը հարցին`ի՞նչ էր քննարկում վարչապետի հետ: Վարչապետի հետ նա ոռոգման ջրի խնդրով է խոսել:

Ականատեսները պատմեցին, որ մինչ վարչապետի հետ զրույցը՝ գեներալ-պատգամավորը բավական բարկացած է եղել, խորհրդարանի միջանցքում անգամ հայհոյանքներ է տեղացել: Թե ո՞ւմ հասցեին`պարզ չէ: Կասկածներ կան, որ պատգամավորը բարկացած է եղել ոռոգման ջրի հարցով: Այս օրերին ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ Սեյրան Սարոյանը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունի:

Լրագրողները Սեյրան Սարոյանին հարց են ուղղել նաեւ վերջին օրերին սահմանին ստեղծված իրավիճակի մասին: «Եթե պատերազմը վերսկսվի`ազգովին կգնանք առաջնագիծ»,- ասել է նա:

Հարց է հնչել` իր որդինե՞րն էլ կգնան՝ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ Սեյրան Սարոյանի երկու որդիներն էլ չեն ծառայել բանակում: Հարցը Սեյրան Սարոյանին հունից հանել է. «Աղջիկ ջան, էդ որ մուտիտ են արել, ապրիլի 4-ին 800 տղա են եղել իմ հետ, իմ որդիներն իմ հետ են եղել»: Ճշտող հարցին`իսկ ինչո՞ւ չեն ծառայել բանակում, Սեյրան Սարոյանը վրդովված պատասխանել է. «Հիմա ասե՞մ ինչ հիվանդություն ա, ասեմ դուրդ կգա՞, սրտից օպերացիա են արե փոքր վախտ: Հըմի որ ասի՝ դուրներդ եկա՞վ: Ի՞նչ պարտադիր էր, որ դու իմանայիր իմ տղուն օպերացիա են արե»:

Սեյրան Սարոյանն ասաց նաեւ, որ իր մյուս որդին էլ սովորում է մագիստրատուրայում, այդ պատճառով չի ծառայել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31