«Մենք բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների աճ ենք նախատեսում, մենք շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով, թե 2017-2022 թվականներին կառավարությունը ինչ փիլիսոփայությամբ է շարժվելու։
Վարչապետը կառավարության անդամներից ակնկալեց, որպեսզի տնտեսված միջոցներն ուղղեն տնտեսական աճին. «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք դնում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի վերաբերյալ պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ