Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ապահովության ոլորտում վարչապետը արդյունավետությունը ցածր է գնահատում

Հուլիս 06,2017 11:25

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով սոցիալական ոլորտին, հայտարարեց, որ սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն հասցեականության եւ հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ. «Ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել եւ հաշվի առնել համապատասխան մարդկանց բանկային գործարքների, ինչպես նաեւ գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»:

ԿԲ նախագահին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց, մեկամսյա ժամկետում քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունները:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին ու Երեւանի քաղաքապետին էլ առաջարկեց երկամսյա ժամկետում ամփոփել եւ արդիականացնել Կադաստրի տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները եւ ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարարությանը սոցիալական անապահովության համակարգը գնահատելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31