«ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է իր կարծիքը, որ շահարկում են եւ դեռ կհայտնեն»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ շահարկում է երկու տարեկան երեխայի մահվան դեպքը:
Հիշեցնենք, ամսի 4-ին, ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների արդյունքում ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակ էր ստեղծվել:
Երեխայի մահվան առիթով ադրբեջանական շահարկումներին ի պատասխան, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Հարցին`էլ ի՞նչ քայլեր է նախատեսում հայկական դիվանագիտական գերատեսչությունը, Էդուարդ Նալբանդյանն ասաց. «Դիվանագիտությունը չի վարվում հեռուստատեսության եւ մամուլի միջոցով: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել, այդ մասին, իրազեկում ենք: Բոլոր հարցերի պատասխանը մենք կտանք»:
Հարցին`այս ամենից հետո նախագահների հանդիպում հնարավո՞ր է, նախարարը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից»:
Էդվարդ Նալբանդյանն անպատասխան թողեց հարցը`ի՞նչ փաստաթղթի վրա են այժմ կողմերն աշխատում:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ