ԵԱՀԿ-ն կարող է հույսը դնել Բելառուսի վրա՝ որպես անվտանգության դոնոր եվրոպական տարածությունում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Մեր հնարավորությունները դուք լավ գիտեք: Դուք մեզ վրա միշտ կարող եք հույս դնել, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր եվրոպական տարածությունում անվտանգության դոնորությանը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ հակամարտություններ կան այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը: «Դրանք շատ կարևոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական՝ քաղաքակիրթ կերպով կարգուկանոն հաստատենք»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ