Գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նրան առաջադրելով հետեւյալ հարցը. «Ապրիլի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունը մեծ վնաս պատճառեց Դեբեդի հովտի այգիներին եւ ցանքատարածություններին: Գյուղացիները զգուշացված չեն եղել սպասվող ցրտահարության մասին, ուստի չեն կարողացել դրա դեմ միջոցներ ձեռք առնել: Պետական ո՞ր կառույցը պետք է սպասվող ցրտահարության մասին գյուղացիներին զգուշացներ՝ Հիդրոմետ ծառայությո՞ւնը, գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւնը, Տավուշի մարզպետարա՞նը»:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի պատասխանում գրված է. «Ապրիլի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության վերաբերյալ հնարավոր կլիներ զգուշացնել, եթե Հիդրոմետ ծառայությունից համապատասխան հաղորդագրություն լիներ: Նման հաղորդագրություն չի եղել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ