Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու նախագիծը:
Նա ասաց, որ հաշվի են առել լիագումար նիստում պատգամավորների հնչեցրած դիտողությունները:
Հիմնական դիտողություններից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք Սեւանա լճից լրացուցիչ ջրառը վերաբերո՞ւմ է միայն 2017-ի համար, որովհետեւ ձեւակերպումից ստացվում էր, թե դա շարունակական բնույթ է կրելու: Նախագծում դա ամրագրել են, որ թյուրիմացություն չլինի:
«Լրացուցիչ վճարներ» արտահայտությունը նույնպես քննադատվել էր, մասնավորապես՝ Վարդան Բոստանջյանի կողմից: Դա նույնպես շտկվել է:
Ի վերջո` նախագիծը դրվեց քվեարկության եւ ամբողջությամբ ընդունվեց 77 կողմ 4 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ դեմ էր 3 պատգամավոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ