Արարատի մարզի Վեդի քաղաքի Գ.Գալստյան-Ա.Խաչատրյան փողոցների մետաղյա ջրագիծը կառուցվել էր դեռ 1980-ական թվականներին եւ Վեոլիա Ջրին էր հասել արդեն քայքայված վիճակում:
Վրան առկա էին բազմաթիվ «գաղտնի»` գետնի երեսին չերեւացող վթարներ, ասել է թե` նաեւ համապատասխան հոսակորուստ: Գումարած դրան, անցած տասնամյակներին ջրագծից ապօրինի միացումների մի ամբողջ համակարգ էր ձեւավորվել: Մի խոսքով, եկել էր միջամտելու պահը:
Տեղի թվով 20 բաժանորդների ջրամատակարարումը բարելավելու եւ ջրամատակարարման շարունակականությունը ավելացնելու համար անհրաժեշտ էր այդ 500 մետր երկարությամբ ջրագիծն ամբողությամբ փոխարինել 63մմ տրամագծով արդեն պոլիէթիլենային` շահագործման տեսակետից բոլոր առումներով ավելի նպատակահարմար խողովակաշարով:
Ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերով օրերս վթարված ջրագիծը փոխարինվեց նորով, որի արդյունքում տնտեսվեց վայրկյանում 7 լիտր ջրաքանակ, վերացան ապօրինի միացումները, ինչպես նաեւ բաշխիչ ցանցում կարգավորվեց ճնշումը:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն