Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ այն մեղադրանքին, որ պաշտոնական Բաքուն խտրականություն է ցուցաբերում՝ թույլ չտալով հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջան:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը՝ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը հպարտանում է բազմամշակութայնության իր ավանդույթներով, և դրանով օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին»:
«Ցավոք, որոշ ազգությամբ հայեր թշնամություն են ցուցաբերում էթնիկական հողի վրա, այդ պատճառով մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ