Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելլի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելլիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա:
Իր սև գործը անելուց հետո անկոչ հյուրը Նելլիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Shamshyan.com»-ի կայքում: