Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեսանյութը ձայնագրված է 2017 թվականի հուլիսի 4-ին՝ 20:34-ին: Դրանում ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրայից հրթիռ է արձակում դեպի հայկական դիրքեր: Միայն ի պատասխան այդ կրակի՝ հայկական կողմը դիմում է պատասխան պատժիչ գործողության:
երկար-բարակ արդարացումներ տալու կարիքը չկայ… պատերազմ է… թող բանակը ընէ ինչ որ պէտք է ընէ, ու վերջ… կամ ալ միայն օտար լեզուներով տարածեցէք այս «պաշտպանողական» բացատրութիւնները, քանի որ թերեւս օտարներուն համար կարող է օգտակար լինեն…
իրենք ինչե՜ր ըրին ու կ’ընեն, առանց նուազագոյն հաշուէտւութեան ոչ ոքի…