«Զենքի երկխոսության» պարագայում մենք պետք է հնարավորինս չափավոր լինենք։ Քանի որ ընդամենը մեկ բառը կարող է լուրջ վտանգ պարունակել. վտանգ ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի, այլ սովորական մարդկանց կյանքի համար։ Դիվանագետների մեկնաբանությունները պետք է հնարավորինս չափավոր լինեն»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով երեկ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ակտիվ գործողությունների վերսկսմանը վերաբերվող հարցին, ասաց ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Հիշեցնենք, Արցախի ՊԲ-ն տեսագրություն էր հրապարակել, որում հստակ երեւում է` հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը:
Դեսպանը մասնակցում էր «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով քննարկմանը:
Եժի Նովակովսկին հղում կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին. «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկմանը։ Մենք ուրիշ ի՞նչ կարող ենք ասել։ Ամբողջ արեւմտյան աշխարհն ընդգծեց՝ խնդրում ենք, բոլոր լուծումները գտեք խաղաղության հիման վրա»։
Հիշեցնենք, երեկ`հուլիսի 4-ին, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ