Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հերթական պլանները տապալվեցին, բայց վերջինս բավականին ակտիվ տեղեկատվական արշավ է սկսել». քաղաքագետ

Հուլիս 05,2017 17:17

«Ադրբեջանի հերթական սադրանքին ի պատասխան հայկական կողմն իր իրականացրած անհամաչափ գործողություններով խնդիր ուներ ոչնչացնելու այն կրակակետը, որտեղից ադրբեջանական կողմը կրակ էր վարում հայկական դիրքերի ուղղությամբ: Դա հայկական կողմը բարեհաջող իրականացրեց, սակայն միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ադրբեջանական բանակն իր կրակակետերը տեղադրում է իր իսկ գյուղերում: Բնականաբար, զինվորների եւ քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի փաստի պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 4-ին արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի իրականացրած հերթական սադրանքին եւ դրան հաջորդած հայկական կողմի պատասխանին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Նա փաստեց, որ վերջին ամիսներին Ադրբեջանը սահմանային միջադեպերով փորձում էր հայկական կողմի վրա ճնշում գործադրել բանակցային գործընթացում, ինչը չէր հաջողվում. «Ըստ էության, երեկ ադրբեջանական կողմի պլանները հերթական անգամ տապալվեցին: Սակայն Ադրբեջանը բավականին ակտիվ տեղեկատվական արշավ է սկսել՝ շահարկելով երկու քաղաքացիական անձի զոհվելու գործոնը եւ փորձելով այդ կերպ ազդել միջազգային հանրության վրա»:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի  հայտարարությունը, որով եռանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները. «Սա խոսում է այն մասին, որ հետաքննության մեխանիզմների ներդրումը հատկապես այս պահին անհրաժեշտություն է եւ կարեւոր: Դրանք չեն փոխարինում քաղաքական բանակցություններին, բայց էական նշանակություն ունեն: Եթե Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, նման սահմանային միջադեպերը, որոնց առնչությամբ հնչող ոչ հասցեական հայտարարությունները կանխարգելիչ չեն, շարունակվելու են»:

Նարեկ Մինասյանը միաժամանակ նշեց, որ հայկական կողմն առավել հետեւողական պետք է առաջ մղի նշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը. «Ադրբեջանն էլ փորձելու է խուսափել դրանից»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31