Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեծ սիրով իմ ուսադիրներից, իմ մեդալներից, «Մարտական խաչից» կարամ հրաժարվեմ, թող տանեն կշտանան». Սասուն Միքայելյան

Հուլիս 05,2017 16:04

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնայած Արցախի պաշտպանության նախարարի կողմից ստացել է «Պաշտպանության բանակ» հուշամեդալ, ԵԿՄ-ի կողմից արժանացել է Սպարապետ Վազգեն Սարգսյան բարձր շքանշանին, ՀՀ ՊՆ-ի կողմից ստացել է «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» մեդալները, անգամ «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալ ունի, բայց բանակում չի ծառայել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում արցախյան պատերազմի մասնակից, «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց. «Մեդալներ կարան ստանան ոչ միայն բանակում ծառայելու կամ մարտական գործողությունների հետ կապված, բայց այսօր բազմաթիվ կանայք կան, որ մեդալ են ստացել՝ հենց ստեղ նստած՝ Ազգային ժողովում»,-ասաց նա՝ ցուցադրելով Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Մեր դիտարկմանը, որ կանայք իրավունք չունե՞ն մեդալ ստանան՝ Սասուն Միքայելյանը ծիծաղեց՝ իգական սեռի ներկայացուցիչներին նկատի չուներ. «Ես նկատի ունեմ նրանց, որ հերոսացրել են: Էսօր նրանք առավել մեդալներ ունեն, քան Տարոն Մարգարյանը»:

Ըստ Սասուն Միքայելյանի, դրա արդյունքում իր մեդալներն էլ են արժեզրկվել այսօր. «Ես մեծ սիրով իմ ուսադիրներից, իմ մեդալներից, «Մարտական խաչից» կարամ հրաժարվեմ, թող տանեն կշտանան»:

Մեր հարցին՝ Դուք մասնակցել եք պատերազմին եւ արժանիորեն ստացել եք այդ մեդալները, դա ձեզ պետությունն է տվել, ինչո՞ւ եք ուզում հրաժարվել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Եթե պիտի էսօր ամեն մարդու նման ձեւով խրախուսեն, էլ ի՞նչ իմաստ ունի: Ես ծառայել եմ, արածի դիմաց եմ ստացել էդ մեդալները, բայց դե էսօր, որ արժեքազրկվեց, դա վիրավորական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31