Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը միջազգային հարթակներում կշահարկի երեխայի զոհվելու փաստը». միջազգային իրավունքի փորձագետ

Հուլիս 05,2017 15:56

«Դա միջազգային իրավունքի խախտում է: Ադրբեջանը վավերացրել է բոլոր համապատասխան փաստաթղթերը, ինչը նրան պարտավորեցնում է ռազմական բոլոր օբյեկտները տեղակայել բնակելի վայրերից որոշակի տարածության վրա: Իսկ եթե նրանք տեղակայվում են բնակելի վայրերում կամ դրանց մոտ, բնակելի վայրը եւս դառնում է ռազմական օբյեկտ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանական կողմը իր իսկ բնակավայրից հայկական կողմի հանդեպ կիրառել է հրթիռահրետանային կայանք, իսկ հայկական կողմի  պատասխանի հետեւանքով զոհվել են կին եւ մանկահասակ երեխա:

Տարոն Սիմոնյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանը փորձում է միջազգային բոլոր հարթակներում միջադեպը շահարկել՝ ասելով, թե իբր հայերն են ագրեսոր եւ չեն հարգում պատերազմ վարելու մեթոդներն ու միջոցները:

Փորձագետի խոսքով՝ եթե այս դեպքում ադրբեջանական ռազմական նշանակության օբյեկտը տեղակայված է եղել բնակավայրում, ապա նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ ադրբեջանական կողմի թիրախը եղել է հենց հայկական դպրոցը եւ դպրոց գնացող երեխան, որը զոհվեց: «Դա մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-նշեց Սիմոնյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31