Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են գնացել վաճառված «Հայֆիլմի» փողերը

Հուլիս 05,2017 15:45

Aravot.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունից հետաքրքրվեց` ինչո՞ւ է այսօր «Հայֆիլմի» վաճառքի համար ավելի ցածր գին առաջարկվում, քան ժամանակին էր, եւ ի՞նչ է պատահել նախկինում վաճառքից գոյացած միջոցների հետ:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 727-Ա որոշմամբ ներկայացվել է օտարման մրցույթով. գույքի գնահատումը կատարվել է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշման համաձայն տվյալ պահին գործող գույքի գնահատման հաշվեկշռային մեթոդով, մրցույթի մեկնարկային գինը սահմանվել է գույքի գնահատված արժեքի 100% չափով` 266 մլն 968 հազ. դրամ: Գույքը մրցույթում հաղթող ճանաչված «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվել է 350 մլն ՀՀ դրամով: Կնքվել է օտարման 12.09.2005թ. թիվ 321-Օ պայմանագիրը: Այնուհետև գնորդը, չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները /օգտվելով իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում գույքից հրաժարվելու իր իրավունքից՝ պայմանագրի 12-րդ կետի 12.1 ենթակետ/, դիմել է ՀՀ վարչապետին: ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 31-ին N1050-Ա որոշմամբ լուծվել է գնորդի և ՀՀ միջև կնքված պայմանագիրը և գույքը ետ է վերադարձվել. դեռ ավելին ՀՀ-ը՝ ի դեմս վարչությանն է հանձնվել նաև գնորդի կողմից ձեռքբերված շարժական գույքը:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 31-ին N1050-Ա որոշման մեջ նշված գնահատված արժեքին՝ տեղեկացնում եմ, որ գույքը գնահատվել է ոչ թե հաշվեկշռային մեթոդով, այլ՝ շուկայական մեթոդով»,- գրավոր այսպես պատասխանեցին պետգույքի կառավարման վարչությունից:

Հիշեցնենք, որ գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել էր, որ սեփականաշնորհման են ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, այդ թվում` «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եւ այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31