Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. հունիս ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստներ է ստացել 5342 ընտանիք, որից 1886-ը Իջևանի, 1278-ը՝ Դիլիջանի, 1132-ը՝ Բերդի և 1046-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 269 ընտանիք ստացել է հրատապ դրամական օգնություն , որից 100-ը՝ Իջևանի, 60-ը՝ Դիլիջանի,60-ը՝ Բերդի , 49-ը՝Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
Վերջին տարիներին Դիլիջանում հսկայական ֆինանսական ներդրումներ են կատարվել, գործարկվել են բազմաթիվ հիմնարկներ՝ Թումո կենտրոն, ՀՀ կենտրոնական բանկի մասնաշենք, ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շենք, որը հանձնվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին, «ԱՅԲ» դպրոց, Դիլիջանի միջազգային քոլեջ, կառուցվել, վերաբացվել են բազմաթիվ հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ, ռեստորաններ: Սակայն այս ամենի արդյունքում Դիլիջանի տարածաշրջանում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացողների թիվը չի պակասել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ