Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել խտրականությունը այդ երկիր ժամանող հայկական ազգանուններով քաղաքացիների նկատմամբ. ՏԱՍՍ

Հուլիս 05,2017 14:46

«Ստիպված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները իսկապես խտրականության են ենթարկվում ազգային հողի վրա»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:  «Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովեցուցիչ խտրականության փորձը, որը համատեղելի չէ երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, եզրակացություններ կանենք ստեղծված իրավիճակից»:

Հայտարարության մեջ նշվում է, որ տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելվել է: Նրանք մի քանի ժամով բերման են ենթարկվել, մի շարք դեպքերում նրանց զրկել են ուտելիքից, ջրից, բժշկական օգնությունից, իսկ հետո հետ են ուղարկել հենց իր հաշվին: Ընդ որում, որպես պատճառաբանություն նշվել է նրանց հայկական ազգանունը, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանունով, անունով և հայրանունով անձանց հարցաքննել են՝ հայկական արմատներ գտնելու համար»:

ԱԳՆ-ում նշել են, որ իրենք բազմիցս, այդ թվում պաշտոնական նոտայով, պահանջել են դադարեցնել այդ փորձը, բայց գոհացուցիչ պատասխան չեն ստացել:

«Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսներից խուսափելու համար Ադրբեջանի ստիպված է համապատասխան կարգավորումներ մտցնել մի շարք անձանց նկատմամբ»»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31