Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այ մարդ, լույսը վառում ենք ժամանակին, հանգցնում ենք ժամանակին». Կամո Արեյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Հուլիս 05,2017 14:40

Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցությունը որոշում էր կայացրել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի խնդրով զբաղվել: Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանում օրը ցերեկով լույսերը վառ են թողնում. «Պետք է պարզենք, թե չարաշահումն ում կողմից է թույլ տրվել, ինչու չէ՝ դիմենք համապատասխան ատյաններին, որպեսզի նրանց պատասխանատվության կանչենք»:

Այս առնչությամբ Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեց՝ Փոստանջյանը նկատել է, որ անխնա ծախսեր եք անում, քաղաքապետարանի լույսերը վառ եք թողնում, դուք նման բան նկատե՞լ եք: Արեյանը պատասխանեց. «Նման բան չեմ նկատել: Մենք ստեղծել ենք բոլոր հարմարությունները, որ Զարուհի Փոստանջյանը կոմունալ ծառայություններից իր կարիքի ժամանակ հանգիստ օգտվի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, հատուկ ի՞ր համար եք այդ պայմանները ստեղծել, ի՞ր համար եք լույսերը վառ թողնում՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Ոչ միայն իր համար»:

Լույսերը վառ թողնելու համար Կամո Արեյանն ասաց՝ մտավախություն մի ունեցեք: Մեր դիտարկմանը, որ բյուջեից է ծախսվում այդ գումարները, մեր գրպանից, ո՞նց մտավախություն չունենանք՝ Արեյանը արձագանքեց. «Այ մարդ, լույսը վառում ենք ժամանակին, հանգցնում ենք ժամանակին, այլ ռեժիմ չկա: Երբ որ անհրաժեշտություն կա, չվառե՞նք»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոսում էր Երեւանի քաղաքապետարանի անարդյունավետ ծախսերի մասին:  Նա վստահեցնում էր, որ 65 հազար դրամանոց նստարանը Տարոն Մարգարյանը գնում է 160 հազար դրամով, նաեւ մամուլում քննարկման առարկա դարձավ փայտե աղբամանների հարցը, որոնցից յուրաքանչյուրի համար բյուջեից վճարվել է 77 հազար դրամ:

Այս քննադատությունների առնչությամբ Կամո Արեյանն ասաց, որ մրցույթ է հայտարարվել: Իսկ դիտարկմանը, որ մրցույթը պատահական ընկերություն չի շահում, արդյունքում ոչ ողջամիտ գին է վճարվում այդ գույքի համար՝ նա պատասխանեց. «Այդպիսի բան չկա, մրցույթ է լինում՝ ազատ, բաց թափանցիկ: Այդ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը, դրանք կարող են լինել անհատական դիտարկումներ:՚ Եթե էժան գնով սարքող կա, թող այդ սարքողը գա ու մասնակցի մրցույթին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31