«Տնեցիք միշտ հարցնում են՝ խախանդ ա, խախանդ չի…ասում եմ, որ խախանդ ա, որ հանգիստ լինեն, որովհետեւ մենք նրանց թիկունքին ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արցախի առաջնագծում ծառայող Արամ Հովհաննիսյանը:
Նա ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է միջազգային հարաբերությունների գծով մասնագիտանալ. «Փոքրուց դա եմ ընտրել»:
Նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցած Արամն ընդգծում է. «Հակառակորդը դաս ստացավ՝ սահմանին կանգնած հայ զինվորը միշտ զգոն է եւ մարտունակ»:
Շարքային Սարգիս Առաքելյանն էլ կոչ է հղում հանրությանը. «Վստահ եղեք մեր վրա ու աղոթեք մեր համար, մենք միշտ ձեր կողքին ենք»:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ-ի պատասխան գործողություններից հետո հակառակորդը կրել է կորուստներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ