Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին, որ երեկ սպանվել են Ալխան գյուղի բնակիչներ՝ 1967 թվականին ծնված Սահիբա Գուլիեւան եւ 2015-ին ծնված Զահրա Գուլիեւան (լուսանկարում), գրել է.
«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին…
Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»: