Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի ակնարկը: Որ զինված ուժերը պետության ներսում պետություն չդառնան

Հուլիս 05,2017 12:52

«Համազգեստով քաղաքացի». այս գաղափարը ներմուծվել է Գերմանիայում, դեռ բեռլինյան պատի փլուզումից առաջ: Դա ենթադրում է պայքար` պետության մեջ պետություն դարձող զինված ուժերի դեմ: Այդ գաղափարի կիրառումը Գերմանիայում իրեն արդարացրել է: Գերմանական այդ փորձի մասին այսօր բավական մանրամասն պատմեց ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: «Հայաստանի մարտահրավերները մի քիչ այլ են, ես չէ, որ դրանք պիտի բացատրեմ»,- ասաց դեսպանը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կազմակերպած`«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել`մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում», թեմայով քննարկման ժամանակ դեսպանն ասաց`անցած տարի Վարշավայում կայացած գագաթաժողովը կարեւոր էր` հստակեցվեցին դիրքորոշումներն ու մոտեցումները, մասնավորաբար, ՌԴ-ի նկատմամբ. մենք ցանկանում ենք համագործակցել ՌԴ-ի հետ:

Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին, դեսպանն ասաց`ՆԱՏՕ-ն խաղում է եւ կարող է ավելի կարեւոր դեր խաղալ, երբ խոսքը գնում է զինված ուժերի արդիականացման մասին. «ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, ընդհանուր նպատակն է խաղաղություն եւ անվտանգություն ապահովելը: ՆԱՏՕ-ն առաջարկում է համագործակցություն, չի պարտադրում: Հայաստանի հետ մեր համագործակցությունը խիստ թափանցիկ է: ՀՀ զինված ուժերի կատարելագործման, բարեփոխման ուղղությամբ բավական աշխատանք արդեն արված է»: Դեսպանը մանրամասնեց այդ ծրագրերը`կարեւորելով հատկապես կրթական ծրագրերի իրականացումը:

Դեսպանը նաեւ նկատեց`գնահատելի կլինի, եթե այս քննարկմանը մասնակցեր նաեւ ՌԴ- դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ ՌԴ-ի վերաբերմունքը`ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը: Ինքն ի կողմից հավելեց`այդ համագործակցությունը երրորդ երկրի դեմ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31