Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է, որ հուլիսի 4-ին կրակի տակ են հայտնվել Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղը, ինչի հետևանքով կա երկու զոհ, մեկ վիրավոր:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա:
Ի պատասխան՝ հայտարարություն և տեսանյութ է տարածել Պաշտպանության բանակը, որում նշվում է՝ հայկական կողմը միայն պատասխանել է ադրբեջանական հարվածին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ