ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը տեղեկություն են ստացել, որ հուլիսի 4-ի երեկոյան սրվել է լարվածությունը Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի շրջակայքում, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում քաղաքացիական բնակչության շարքերում: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը բերում է նոր բռնություն և ոչ մի բանի չի հանգեցնում: Երկարատև հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու և մարդկային ճանապարհն այն է, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ հիմնված փոխվստահության վրա: Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհերի հարազատներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ