Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր. «Հայկական ժամանակ»

Հուլիս 05,2017 11:15

Երեկ Երեւանում օդի ջերմաստիճանը հատեց +40-ի սահմանագիծը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետը օդի շատ բարձր ջերմաստիճանի պարագայում նախատեսում է հատուկ ընդմիջման իրավունք։

Նշված հոդվածը սահմանում է. «Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»։

Սակայն, բարկ արեւի տակ կամ մի քիչ ստվերում բանվորներն ու արհեստավորները աշխատում էին։ Նրանց հետ զրույցից այնքան էլ հստակ չդարձավ՝ հատուկ հանգստի իրավունքից օգտվելու հնարավորություն ունենո՞ւմ են, թե՞ չէ։ Մենք մեկ դրական պատասխան էինք ստանում, մեկ էլ՝ բացասական։

Արհեստավորներն ասում էին, թե իրենց աշխատանքը գործարքային է, որքան աշխատում են, այնքան էլ վարձատրվում են, հետեւաբար շահագրգռված են շատ աշխատել, որպեսզի հնարավորինս շատ վաստակեն, որն առանց այն էլ անհամարժեք է մարդու նվազագույն կարիքներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31