Հուլիսի 14-ին լրանում է Մանվել Գրիգորյանի ծննդյան 61-ամյակը: Գեներալն արդեն հրավիրատոմսեր է ուղարկել իր ընկերներին, մտերիմներին, տարբեր ոլորտների պաշտոնատար անձանց: Հրավիրատոմսի կազմին 61 թիվն է, նաեւ դափնու ճյուղ: Հին հույների եւ հռոմեացիների մոտ դափնին խորհրդանշում էր հաղթանակ, փառք, անմահություն: Հավանաբար, հին հունական դիցաբանությանը քաջատեղյակ է եղել Մանվել Գրիգորյանը, որ նկատի ունենալով Արցախյան ազատամարտին իր մասնակցությունն ու հաղթանակները` նման խորհրդանիշ է պատկերել իր ծննդյան տոնի հրավիրատոմսի շապիկին:
Առավել հուզիչ են հրավիրատոմսի մեջ վաղվա Հայաստանի ու բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի սերմեր ցանելու, հայրենասիրության ու բանակաշինության վերաբերյալ գրական հայերենով զեղումները: Ափսոս դրանք որոշ տարբերություններ ունեն գեներալի առօրյա խոսակցական ու խորհրդարանում արտահայտվելու լեզվի համեմատ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
04.07.2017