Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքն ու Հայաստանն ուժեղ են իրարով»

Հուլիս 05,2017 14:30

Հարցազրույց Հիլդա Հարությունյանի հետ

Հիլդա Հարությունյանին ԱՄՆ-ում ճանաչում են իբրեւ հայրենասեր մարդ եւ օրինապահ քաղաքացի: Նա ծնվել է Թեհրանում, այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն Հայաստանն է համարում իր հայրենիքը: Ի դեպ, ժամանակին ընտանիքով ապրել են Հրազդանում, այնտեղ եւս ակտիվ գործունեություն է ծավալել:

Նրանից հետաքրքրվեցինք` իրեն աշխարհաքաղաքացի համարո՞ւմ է, որովհետեւ ծնվել է Թեհրանում, ապրել Հրազդանում, ապա տեղափոխվել ԱՄՆ: Տիկին Հիլդան հարցին դրական է պատասխանում ու կարեւորում է լավ մարդ լինելը` անկախ բնակության վայրից ու ձեռնարկած բիզնեսից:

Ասում է` իր կարգախոսն է ապրել ազնիվ, հնարավորինս ձեռք մեկնել այն մարդկանց, որոնք ունեն քո աջակցության կարիքը: Նա գիտակցում է, որ լավագույն նախաձեռնությունները անձնազոհ անհատների շնորհիվ են ի կատար ածվում, հատկապես, եթե դրանք միտված են ուրիշներին եւս երջանիկ դարձնելուն:
Հիլդա Հարությունյանից հարցրինք, թե ո՞րն է բարեգործության իր ընկալումը: «Բարեգործությունն ինձ համար դարձել է անհրաժեշտություն: Եթե Աստծո կամոք աշխատում եմ, եւ հնարավորություններս բավարարում են օգնել մարդկանց, ես անկասկած նրանց կողքին եմ, եւ դա անում եմ սիրով, առանց տրտնջալու»,-ասում է մեր զրուցակիցը:
Հարցին` ի՞նչ պետք է ակնկալեն Հայաստանն ու Սփյուռքը միմյանցից, տիկին Հիլդան սեղմ, բայց հստակ պատասխան է տալիս. «Համախմբվածություն եւ միասնականություն: Այդ ամենը պետք է ուղղված լինի նրան, որ լուրջ քայլեր կատարվեն Հայաստանում ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ: Այսօր էլ Սփյուռքը անընդհատ օգնության ձեռք է մեկնում Հայաստանին, բայց միեւնույն է` ավելի մեծ միասնականություն է անհրաժեշտ եւ ջանք: Բոլորս գիտենք, որ Հայաստանի թիկունքն է Սփյուռքը, նաեւ մեկմեկով ենք ուժեղ այս գլոբալիզացվող աշխարհում»:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

04.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31