Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն Ֆեյսբուքում անդրադարձել է ադրբեջանական կողմի զոհերին, որոնց թվում է մեկ երեխա.
«Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։
Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։
Պետք է լինի բարոյական չափանիշ»։
Հիշեցնենք, հուլիսի 4-ին հակառակորդի կողմից ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքից կրակ բացվեց, իսկ կայանքը տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ, որի հետեւանքով տուժել է նաեւ 2 տարեկան երեխա: