Լրահոս
Օրվա լրահոսը

Օձի խայթոցի ժամանակ լվացեք կծած տեղը եւ սեղմեք շուրջը

Հուլիս 05,2017 12:30

Կծած տեղը սրտից ներքեւ պահեք եւ անշարժացրեք

Օձերի, կենդանիների կծելու, կարիճների, սարդերի եւ միջատների խայթելու հետեւանքով օրգանիզմում առաջանում է ընդհանուր թունավորում, եւ տեղային վերք՝ կծած, խայթած տեղում, ու յուրաքանչյուր առանձին դեպք պահանջում է առանձնահատուկ մոտեցում:
Միջատների, մեղվի, իշամեղվի եւ այլ միջատների խայթելու ժամանակ առաջին օգնություն իրականացնելիս պետք է հիշեք՝
Հեռացրեք միջատին մաշկի մակերեսից:

Լվացեք խայթած տեղը:

Դրեք սառցե պարկ կամ սառը թրջոց:
Ուշադիր եղեք ալերգիկ ռեակցիայի նկատմամբ:
Եթե տուժածը գերզգայուն է խայթոցի նկատմամբ, ապա նրան տեղափոխեք մոտակա բուժհաստատություն կամ արագ ահազանգեք շտապօգնություն:
Սարդի կամ կարիճի խայթոցի ժամանակ առաջին օգնության կանոններն են՝
Լվացեք կծած, խայթած տեղը:
Դրեք սառցե պարկ կամ սառը թրջոց:

Ուշադիր եղեք եւ վերահսկեք տուժածի վիճակը առաջիկա ժամերի ընթացքում:
Օգնություն խնդրեք, ահազանգեք շտապօգնություն:

Օձերի խայթոցի ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հաշվի առնել հետեւյալ կանոնները՝
Լվացեք կծած տեղը եւ սեղմեք շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի:
Կծած տեղը սրտից ներքեւ պահեք եւ անշարժացրեք:
Հանգստացրեք տուժածին:

Հեռացրեք օղակները, սեղմող եւ ճնշող առարկաները՝ զարդեր, ժամացույց, այլ:
Խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ՝ ջուր, հյութ, թեյ, թան, այլ:
Ուշադիր եղեք եւ վերահսկեք տուժածի վիճակը մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը կամ բուժհաստատության հասնելը:
Հնարավորինս շուտ օգնության դիմեք, ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին արագ տեղափոխեք (տուժածին պասիվ վիճակում՝ պատգարակին պառկած, աթոռին նստած, գրկած) հիվանդանոց:

Չի կարելի

Կտրել մաշկը կծածի շրջանում:
Դնել սառցե պարկ կամ սառը թրջոց:
Օգտագործել ալկոհոլային խմիչքներ:
Այրել կծած տեղը:
Արտածծել թույնը բերանով:
Տեղադրել լարաններ:
Կենդանիների եւ նույնիսկ մարդկանց կծածի ժամանակ առաջին օգնության կանոններն են՝
Լվացեք կծած տեղը:

Վերահսկեք արյունահոսությունը, դադարեցրեք այն հետեւյալ ցանկացած մատչելի եղանակով՝ վերջույթի առավելագույն ծալում, լարանի տեղադրում:
Հանգստացրեք տուժածին:

Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք զանգահարել որեւէ մեկին:
Մարդու կծածներից վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան այլ կենդանիների կծածներից, ուստի հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31