Նետաձգության Մեծ Բրիտանիայի հավաքականի մարզիչներից մեկը հեռացվել է պաշտոնից պարալիմպիկ երիտասարդ մարզուհու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով: BBC-ի փոխանցմամբ, ենթադրյալ օրինախախտումը կատարվել է վերջին չորս տարիներին՝ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս անցկացված միջազգային մրցաշարերում:
Զոհի եւ մարզչի անունները չեն հրապարակվում: Նշվում է միայն, որ մարզուհին արդեն ավարտել է մարզական կարիերան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ