Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը ներգրավվեց գործում

Հուլիս 04,2017 17:58

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսվեց կրկին առանց կողմերի բավարար ներկայացվածության: Նիստերի դահլիճում մեկ ամբաստանյալ կար եւ երկու փաստաբան:

Քիչ հետո նրանց միացավ փաստաբան Արա Զաքարյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ՝ նա ներգրավվեց որպես ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան:

Իսկ ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի համար դատարանի որոշմամբ փաստաբան Տիգրան Եգորյանի փոխարեն հանրային պաշտպան կնշանակվի:

Այս գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31