ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի առմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները:
Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները: