Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա այն է ինչ մենք ուզում ենք. Հայաստանը ցույց տալ դրայվով, գունավոր». «Երեւանյան գունազարդ վազք»-ի մասին

Հուլիս 04,2017 15:38

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Երևանյան մշակութային և մարզական միջոցառումներին ուղղված ծրագրերը գնալով մեծ թափ են ստանում և «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից է Երևանյան գունազարդ վազքը, որը շնորհիվ համատեղ ջանքերի վերածվել է մեծ տոնի:

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շատ է կարևորում մասսայական սպորտի զարգացումը, և Գունազարդ վազքը այն միջոցառումներից մեկն է, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը:

«Նմանօրինակ միջոցառումները մեծ նշանակություն ունեն ՀՀ քաղաքացիների և Հայաստան այցելող հյուրերի համար: Այն նոր է, հետաքրքիր և գունավոր է: Դա այն է ինչ մենք ուզում ենք. Հայաստանը ցույց տալ դրայվով, գունավոր: Եվ ցանկանում ենք միջոցառմանը այնպիսի հնչեղություն տալ, որ ոչ միայն միջոցառման օրը մեր երկրում գտնվող հյուրերը հնարավորություն ունենան մասնակցելու, այլև այդ միջոցառման համար գան Հայաստան»,- իր խոսքում նշեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը:

Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը նշեց.

«Այս տարի Yerevan Color Run-ը կմեկնարկի հուլիսի 16-ին, ժամը 08:00-ին Հանրապետության հրապարակից: Մենք այս տարի միջոցառումը տեղափոխել ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի այն էլ ավելի գեղեցիկ և հնչեղ դառնա: Միջոցառումը կսկսվի ֆիթնես նախավարժանքով, 5 կմ երկարություն ունեցող վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Ինչպես ամեն տարի վազքուղու ավարտին կհաջորդի երաժշտական գունազարդ «հրավառությունը»»:

 Ղազար Հակոբյանը հավելեց, որ միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը:

Իջևան-Բերդ 34կմ անվտանգ ճանապարհի կառուցմանն ուղղված «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի ղեկավար Թերեզա Մխիթարյանը նշեց.

«Տավուշում ունենք մի շարք նախագծեր և ամեն անգամ բերդ գնալիս, հասկացանք, որ Իջևան-Բերդ տանող ճանապարհի անվտանգությունը շատ մեծ խնդիր է: Մենք որոշել ենք ընկերներով հավաքվել և լուծել այս հարցը՝ մարդկանց հնարավորություն տալով՝ երթևեկել անվտանգ ճանապարհով: Ճանապարհի մեկ մետրը արժե 1500 դրամ, և ամեն վազորդ կարող է կառուցել Իջևանից-Բերդ տանող ճանապարհի 1 մետրը, իսկ ճանապարհի կառուցումից հետո կարող ենք հենց այնտեղ վազել»:

Նշենք, որ 2015 թվականին Երևանյան գունազարդ վազք նախագծից ստացված հասույթից 900.000 դրամ փոխանցվել է Գոռ անունով մի փոքրիկի օգնելու, 2016 թվականին՝ 1.000.000 դրամ հատկացվել է Գյումրու անօթևան ընտանիքների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:

Չնայած մասնակիցների արդյունքները չեն չափվելու, սակայն վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով, իսկ Երևանյան գունազարդ վազք 2017-ի առաջին տեղի երկու հաղթողներին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից որպես մրցանակ շնորհվելու է՝ եռօրյա էքստրեմալ տուր Հայաստանում:

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31