Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էինք ուղարկել, թե Տավուշի մարզի սահմանամերձ 44 համայնքներից քանիսո՞ւմ է կառուցվել ռմբապաստարան, մարզի սահմանամերձ համայնքներում քանի՞ դպրոց, քանի՞ մանկապարտեզ ռմբապաստարան ունի: Հարցման մեջ չէինք հարցրել, թե կոնկրետ որ համայնքը, դպրոցը, մանկապարտեզը ունի՞ ռմբապաստարան:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցմանը պատասխանել է. «Ձեր հարցմամբ պահանջվող տվյալները գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն»:
2017թ. ապրիլի 25-ին ԱԻՆ-ի եւ «Պահապան» զարգացման հիմնադրամի միջեւ ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում կվերանորոգվեն Տավուշի մարզի դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ