Միացյալ Նահանգները հուլիսի 4-ին նշում է Անկախության օրը, որը պայմանավորված է Սահմանադրության ստորագրումով: «Փոփոխվող Ամերիկա» ցուցահանդեսը պատմում է ձախողված առաջարկների մասին, որոնք ուղղված են եղել ԱՄՆ-ի Սահմանադրության փոփոխությանը, ինչպես նաև երկրի յուրահատուկ կառավարման համակարգին:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:
Միացյալ Նահանգների հիմնադիրները հավատացել են, որ ոչ անթերի մարդկանց կողմից ստեղծված կառավարությունը, որը արտոնություններ ունի այլ՝ ոչ անթերի մարդկանց նկատմամբ, պետք է ունենա սահմանափակ լիազորություններ: Սահմանադրությունը կառավարությանը շնորհում է միայն այն իրավունքները, որոնք մարդիկ ցանկանում են, որ այն ունենա: Ազգային արխիվի ղեկավար Քրիսթին Բլաքերբին ասում է, որ ութ էջից բաղկացած ԱՄՆ-ի Սահմանադրությունը տարիների ընթացքում փոփոխությունների բազմաթիվ առաջարկներ է ստացել:
«Կոնգրեսում մոտ 11 հազար առաջարկներ են եղել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու շուրջ: Առաջարկը ներկայացվում է Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում որեւէ կոնգրեսականի կողմից»:
Սահմանադրությունը փոփոխելու փորձեր արվել են 1789 թվականից ի վեր, երբ այն ուժի մեջ է մտել: Առաջին 10 փոփոխությունները, որոնք կոչվում են «The Bill of Rights» թարգմանաբար՝ «Իրավունքի օրինագիծ», արվել են 1791 թվականին:
«Սահմանադրությունն այդ փոփոխությանը ենթարկվել է երեք հիմնական գաղափարների հետևանքով: Նրանց մեծ մասը եղել են իրավունքների ընդլայնման շուրջ՝ ներառելով քվեարկելու, խոսքի ազատության կամ կրոնի ազատության ու այլ իրավունքներ»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում