Այսօր վաղ առավոտից բողոքի են դուրս եկել Գյումրու կենտրոնական շուկայի ու «Լիանա» տոնավաճառի առեւտրականները: Նրանք անակնկալի են եկել՝ տեսնելով, որ ինչ-որ մեկը բետոնե պատ է շարել տոնավաճառի դիմաց, արգելելով ելումուտը: Ըստ առեւտրականների՝ դա միտումնավոր արված քայլ է, որպեսզի վնասեն իրենց:
Առեւտրականները շրջափակելով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը, այնուհետ բարձրանալով Գյումրու քաղաքապետարան, ներկայացրել են իրենց բողոքը քաղաքային իշխանությանը:
Նրանց ընդունել է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքային իշխանության հետ այժմ փորձում են քանդել բետոնե պատը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ