«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ՀՀ փաստաբանների պալատ դիմելու պահանջով սանկցիայի ենթարկեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններից Տիգրան Հայրապետյանին՝ նիստին ներկա չլինելու համար:
Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց. «Տպավորություն է ստեղծվում, որ դատավորը նիստ է հրավիրում միայն պաշտպանների եւ ամբաստանյալների հանդեպ սանկցիա կիրառելու համար»:
Պապիկյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանը խնդրել է առանց իրեն նիստերի չմասնակցել: Չնայած դատավորի հորդորներին, Արայիկ Պապիկյանը ապակե պատնեշից այսկողմ գտնվող քաղաքացիների ծափերի ներքո լքեց նիստերի դահլիճը:
Նիստը ընդմիջվել է երկրորդ անգամ՝ Պապիկյանի հանդեպ սանկցիայի հարցը քննարկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ